Կարծիք

27.07.2020 10:21


Երախտամոռությո՞ւն, թե՞ քաղաքական ստորաքարշություն

Երախտամոռությո՞ւն, թե՞ քաղաքական ստորաքարշություն

2018 թ․ իշխանատեղափոխությունը, դրանից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններն ինձ համար ևս մեկ ապացույց էին, որ մեր հասարակության մի մասը ոչ միայն տառապում է քաղաքական անգրագիտությամբ, այլև արատներից ամենազզվելիներով՝ երախտամոռությամբ և քաղաքական ստորաքարշությամբ...

Առաջին անգամ այդ ամենում համոզվեցի, երբ ԱԼՄ հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կապարետյանը, մի ամբողջ տարի նախապատրաստվելով խորհրդարանական ընտրություններին, հայաստանյան հիմնականում ամենաընչազուրկ և կրթական բավական ցածր ցենզ ունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիների տրամադրեց հեռուստացույցներ, "հաց և զվարճանք", տարավ Սևանա լիճ՝ լողացրեց և թրաշեց՝ տրամադրելով էպիլյատորներ, այդ ամենի վրա ծախսելով մի քանի միլիոն դոլար, բայց ԱԺ ընտրությեուններին չհավաքեց նույնիսկ 5 տոկոս, որ հայտնվի օրենսդիր մարմնում... Իսկ այդ նույն ընտրություններին ընդամենը մի քանի ամսական մի կուսակցություն, ըստ տարածված լուրերի, ընտրակաշառքի բաժանման շնորհիվ հայտնվեց ԱԺ-ում...

Պարզվեց, Կարապետիչի կերակրած, թրաշած և լողացած ընտրազանգվածի ահռելի մասն ուրացավ այդ ամենը և ընտրության օրը, ըստ տարածված լուրերի, ստացած մի քանի հազար դրամի դիմաց գնաց ու ընտրեց այլ քաղաքական ուժի...

Իշխանատեղափոխությունից հետո, հատկապես վերջերս, երբ Նիկոլի թեթև ձեռամբ սկսվեցին ԲՀԿ-ի դեմ հարձակումները, նույն Ծառուկյանից բազում տարիներ օգնություն ստացած և ԲՀԿ-ի համար ընտրություններին վազվզող բավական մեծ թիվ կազմող անողնաշարներ սկսեցին ամենավերջին վիրավորանքները տալ ԲՀԿ-ի և նրա առաջնորդի հասցեին... Գյումրիում դրանցից շատերին եմ ճանաչում...

Բայց ամենազզվելին այս երախտամոռ զանգվածի միջից Նիկոլ Փաշինյանին քնծող այն խավն է, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք հարստացավ, դարձավ բազում օբյեկտների սեփականատեր, ձեռք բերեց բազում հնարավորություններ, բայց իշխանատեղափոխությունից հետո ոչ միայն սկսեց երկրպագել Նիկոլին, ինչը նորմալ ընդունվեց, այլև Նիկոլի հաստ աղիքում հարմարավետ տեղավորվելու համար սկսեցին քննադատել և վիրավորել Քոչարյանին... Գյումրիում այդպիսիններից շատերին եմ ճանաչում, որոնք, մոռանալով իրենց նախաքոչարյանական բոմժ և սոված, "բուդկջի" անցյալը, դարձել են Նիկոլի "վկաներ" և հիմա ջանադրաբար պաշտպանում են Նիկոլին՝ ամենաանհեթեթ և զավեշտալի հիմանվորումներով պաշտպանելով Նիկոլի կատարած բազմաթիվ սխալ քայլերը, ձախողումները և կեղծիքները...

Այս նույն նողկալի զանգվածին եմ դասում նաև Սերժ Սարգսյանի ստորաքարշ պաշտոնյաներին և երկրպագուներին, որոնք Նիկոլի իշխանության գալուց հետո դարձան թունդ հեղափոխական և "սերժիկի" դեմ պայքարողներ և "հզորահպարտ" հեղափոխության պաշտպաններ...

Ամենամեծ վտանգը Նիկոլի համար ներկայացնում են վերը նշված երախտամոռ և քաղաքական ստորաքարշ իր երկրպագուները, որոնք անհրաժեշտության դեպքում շատ արագ կփոխեն իրենց կուռքին...

Հ.Գ. Ի դեպ, յուրահատուկ զզվանք եմ ապրում Ռոբերտ Քոչարյանի օրոք հայտնի կաշառակերների ներկայումս հասունացած զավակներից, որոնք մոռանալով, թե ժամանակին ինչի հաշվին են զխտկվել՝ հիմա բարբաջում են արդարությունից և անկաշառ աշխատելուց... Իյա՜, իրո՞ք, ա՛յ....

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը