Կարծիք

27.07.2020 08:36


Աննա Հակոբյանի սիրտը Նոբելյան մրցանա՞կ է ուզում

Աննա Հակոբյանի սիրտը Նոբելյան մրցանա՞կ է ուզում

ՀՀ ինքնակոչ «վարչապետուհի» Աննա Հակոբյանը չգիտես ինչ իրավունքով, այս էլ որերորդ անգամ խոսեց բոլորիս անունից ու կրկին ինքնամատուցվեց որպես «հայոց մեծ տիկին»: Նրա «խաղաղասիրական» կոչերը՝ ադրբեջանցի մայրերին ու կանանց, իսկապես զայրացուցիչ են, անտրամաբանական ու մերժելի: Թվում է՝ «առաջին տիկինը» (իրականում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ կամ… տասներորդ, այլ միջին ունակությունների տեր շարքային մի կին, որ օգտվելով ամուսնու զբաղեցրած աթոռի ընձեռած հնարավորությունից խելագար մոլուցքով հանրության աչքում անվերջ փորձում է կարևորել իր աննշան դերն ու անթույլատրելիության աստիճան խառնվում պետության գործերին) մեծ բավականություն է ստանում, երբ պաշտոնական Բաքուն, ընդհանրապես ադրբեջանցի կոչված արյունախում, ոհմակային բնազդներով առաջնորդվող զանգվածն արհամարհում են իր «քանքարավոր» մտքերն ու, Վլադիմիր Իլյիչի բնութագրմամբ՝ «մեծ նախաձեռնությունը»:

Անմեկնելի է՝ ինչու՞ է այս կինը չհայտարարված, գոյություն չունեցող առաջնության մասնակից դարձել ու մրցասպարեզ մտել Իլհամ Հեյդարովիչի կնոջ՝ Մեհիրբան Ալիևայի հետ, որը միանգամայն հակառակ բևեռից՝ պատերազմական կոչերով է հանդես գալիս:

Ի՞նչ է Նիկոլի կնոջ ուզածը, ինչո՞ւ է հարկի ու անհարկի անվերջ առաջին պլան մղվում, փորձում միջազգային հանրության աչքում իրենից «խաղաղության աղավնու» կերպար ստեղծել (որը կրում է փամփուշտներից ձուլված զարդեր): Սիրտը Նոբելյան մրցանա՞կ է ուզում…

Սույն տիկինը մոռանում է, որ «փափկասուն տիկնայք հայոց աշխարհի»միշտ իրենց զարդերից են զենքեր ձուլել ու դրանցով մաքառել մատյան գնդերի դեմ: Կռվել են հարյուրամյակներ ու ապահովել մեր գոյության, ապրելու իրավունքը: Պատմությունից հայտնի մեծ հաղթանակները եղել են մեր միասնության, միակամության ու ընդհանուր նպատակի ձգտման արդյունքը:

ՈՒ երբե՛ք, ո՛չ մի կին չի հանդգնել կեղծ խաղաղասիրական կոչեր հնչեցնել, ծիծաղի առարկա չի դարձել, թե՝ հավաքենք փամփուշտներն ու զարդեր ձուլենք:
Երբ շրջապատված ես հարևաններով որոնք քո մահն են տենչում պարտվողականություն է, դավաճանություն կամա թե ակամա «խաղաղասիրական» կոչեր շաղ տալը: Թշնամին՝ և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում Աննա Հակոբյանի նման բարձրաձայնումներն ընկալում է որպես վախկոտության բացահայտ դրսևորում, որպես նահանջ, որպես մուրացկանություն, բայց ո՛չ երբեք խաղաղասիրություն: Մինչդեռ մենք հաղթողներ ենք, մուրացկանի նման ձեռքներս մեկնած ո՛չ մեկից երբե՛ք ոչի՛նչ չենք խնդրել:

Այս կինն իր պարտվողական քաղաքականությունն ինչո՞ւ է փորձում փաթաթել մեր վզին: Որ Հայաստանն ու հայերը խաղաղասեր են, ստեղծագործող աշխարհին վաղուց է հայտնի: Ինչպես նաև հայտնի է՝ պատերազմից մենք չենք վախենում: ՈՒ, Նիկոլի բառերով ասած՝ Աննան թող հանգիստ տեղը նստի՝ ո՛չ «կոմուֆլյաժ» հագնի, ո՛չ բանակի գործերին խառնվի, ո՛չ էլ իրեն չվերաբերող շերտեր ներխուժի, ցածրագույն դրսևորումներ շարժման մեջ դնի ու հայերիս անունից նսեմացնող կոչեր անի:

Փիրուզա Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը