Կարծիք

24.07.2020 19:56


Պաշտոն ստանում են ըստ քայլելու կիլոմետրաժի կամ Նիկոլի քմահաճույքի շնորհիվ

Պաշտոն ստանում են ըստ քայլելու կիլոմետրաժի կամ Նիկոլի քմահաճույքի շնորհիվ

Եթե մի հասարակություն կարող է համակերպվել, որ դպրոցից հանում են եկեղեցու պատմությունը, կարող է նաև աչք փակել դպրոցում հռչակավոր հայ մարդկանց ստեղծագործությունների բացակայության վրա:

Ներսես Շնորհալի, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Ղեւոնդ Ալիշան, Ֆրիկ, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ռափայել Պատկանյան, Ղազարոս Աղայան, Ավետիս Ահարոնյան, Սմբատ Շահազիզ, Արշակ Չոպանյան, Երուխան, Սիամանթո, Երվանդ Օտյան, Ռուբեն Սեւակ, Գաբրիել Սունդուկյան, Պերճ Պռոշյան անուններ, որոնք կարող են և չլինել գրականության ուսուցման ժամանակ, ի վերջո ի՞նչ են արել այս մարդիկ ոչ բռնի, թավշյա, սիրո և հանդուրժողակաության իշխանազավթման համար:

Հիմա կարևորը Նիկոլի ու իր թայֆի քարոզներն են, հիմա սովորել նույնիսկ պետք չի, միևնույնն է Օքսֆորդից ու Սորբոնից կգան ու կասեն որը որտեղ ա:

Պաշտոն ստանում են ըստ քայլելու կիլոմետրաժի կամ Նիկոլի քմահաճույքի շնորհիվ, գիտություն, փորձ, խելք էլ պետք չի, հիմա դուք եք «տերը» ձեր երկրի:

Բայց իրոք հազարավոր տարվա քաղաքակրթությունը ո՞նց երկու տարում դուք աղբաման ուղարկեցիք:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը