Կարծիք

24.07.2020 19:20


Ոչինչ ոչ մեկին հետաքրքիր չէր, հնչում էր միայն գըմփ-գըմփ-հուն, իսկ հիմա որևէ բանի վրա պետք չէ զարմանալ

Ոչինչ ոչ մեկին հետաքրքիր չէր, հնչում էր միայն գըմփ-գըմփ-հուն, իսկ հիմա որևէ բանի վրա պետք չէ զարմանալ

Երկու տարի առաջ ընտրություններին ոչ մեկին չհետաքրքրեց, թե որն է նոր իշխանության քաղաքական ծրագիրը, ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները, երկրի անվտանգության ապահովման գրավականները, ինչպե՞ս են տեսնում «հեղափոխականները» տնտեսական զարգացումը, որոնք են առաջնահերթ հոգացության ոլորտները, հարկային քաղաքականության առումով ինչ փոփոխությունն են նախանշվում, ի՞նչ է լինելու դատաիրավական համակարգի հետ, ինչպե՞ս է ապահովվելու այդ համակարգերի կախվածությունը միայն օրենքից ու անկախությունը օրվա քաղաքական ուժի ղեկավարի կամքից, ինչ ուղղություններ են նախանշվելու կրթական ոլորտում, արդյոք հայկական ազգային ամեն ինչը պե՞տք է մերժվի կրթությունից ու ինչո՞ւ, ինչ նպատակով և այլն։

Ոչ մեկ չուզեց անգամ հստակ որևէ խոստում լսել, պարզ խոստում, թե կոտնկեր ինչ է փոխվելու 6 ամսում, ինչ արդյունքներ են գրանցվելու 1 տարի անց, 2 տարի անց և այլ...

Ոչինչ ոչ մեկին հետաքրքիր չէր, հնչում էր միայն գըմփ-գըմփ-հուն։ Իսկ հիմա որևէ բանի վրա պետք չէ զարմանալ, պետք չէ հիասթափվել, ամեն ինչ օրինաչափ է, օրինաչափ գըմփ-գըմփ-հու է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը