Աշխարհ

20.07.2020 13:39


Ամոթ էր «Ինտերի» հետ ոչ ոքի խաղալը. Հենրիխ Մխիթարյան

Ամոթ էր «Ինտերի» հետ ոչ ոքի խաղալը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Ինտերի» դեմ խաղում գրանցված արդյունքը գոհացնող չէ:

«Հրաշալի հանդիպում անցկացրեցինք, սակայն ամոթալի էր, որ նման խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Մենք հրաշալի էինք գործում հատկապես առաջին կեսում: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց վերջնամասում գնդակ բաց թողեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Ռոմայի» պաշտոնական էջը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: Հյուրերին`«Ինտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:

Այս խորագրի վերջին նյութերը