Կարծիք

16.07.2020 14:09


Ի՞նչը կարող էր խրտնեցնել ընտրանկարչության մաեստրոյին

Ի՞նչը կարող էր խրտնեցնել ընտրանկարչության մաեստրոյին

Իշխանական «լավատեղյակ» աղբյուրների համաձայն` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատրաստվում է «թռնել» գնացքից` լքել անհայտ ուղղությամբ դեպի անորոշ ապագա սլացող շարժակազմը։

Ասում են, պատճառը կորոնավիրուսի և ավելի քան երբևէ իրական պատերազմական սպառնալիքի պայմաններում նախապատրաստվող «թավշյա» նոր Սահմանադրությունն է. Կացին Նիկոլը ընտրական «նոր» համակարգի վերաբերյալ իր «որոշ մտահղացումներով» կիսվել է Մուկուչյանի հետ, Մուկուչյանն էլ օգնության է կանչել Տեր-Պետրոսյանին` հույս ունենալով, որ գոնե սա՛ ի վիճակի կլինի համոզի իր «հոգեզավակին» ձեռ քաշել հերթական պետականաքանդ նախաձեռնությունից։

Ի՞նչ եք կարծում` ի՞նչը կարող էր այդպես խրտնեցնել երկրիս թիվ 1 ընտրանկարչին։
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ «ալամ աշխարհի հայոց վարչապետը», սեփական անմեղսունակ իշխանությունը հավերժացնելու` հնարավոր ընտրական հնարավոր քինդերսյուրպրիզներից, «չէպեներից» ապահովագրելու համար որոշել է գլենդելահայությանն և հեռվից հայրենիքը սիրող մեր մնացած հայրենակիցներին էլ ձայնի իրավունք` ընտրություններին մասնակցելու և իր օգտին քվեարկելու հնարավորություն տալ։

Միայն չասեք` չի՛ կարող պատահել։
Չեք մոռացել, չէ՞. Նիկոլի թվի «նոր Հայաստանում», ինչպես Ալիսայի «հրաշքների աշխարհում» և Լիսա-Ալիսայի «հիմարների երկրում», ամեն ինչ հնարավոր է։ Ամե՛ն, ամե՛ն ինչ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը