Կարծիք

14.07.2020 15:27


Ինչի վախենալը պոզով-պոչո՞վ է լինում

Ինչի վախենալը պոզով-պոչո՞վ է լինում

Երկու վախը մի մահ է

Մինչ թշնամին կրակում էր հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա, քայլարածական «ազգային» ժողովը սեղմեց «կորոնավիրուսից բռնվելով» արտակարգ դրությունը ևս մեկ ամիս երկարացնելու կոճակը։

Հարցը`ի՞նչ խնդիր եք լուծում, ծամոնի պես ձգելով արտակարգ դրությունը, բացի նրանից, որ ոտնահարում եք մարդկանց հավաքվելու և ցույցեր անելու իրավունքը, մնաց անպատասխան։

Կացին Նիկոլն, այդ հարցին ի պատասխան, հոխորտում է, թե` էդ դուք մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մե՛նք հանրահավաք անենք, մտածե՞լ եք` ոնց եք տակից դուրս գալու... Նիկոլի «դամքյաշներն» էլ ձայնակցում են, թե էլ ո՞նց կլիներ` իբր ընդդիմությունը հեսա-հեսա հուժկու հանրահավաք է անում, մե՛նք էլ վախենում ենք` երկարացնում ենք արտակարգ դրության ռեժիմը, որ փողոց դուրս չգան...

Դա արի ու մի ասա` վախենում եք, բա ի՞նչ եք անում։ Այն էլ` ինչպե՜ս եք վախենում։ Մի մարդու միայնակ ակցիային չեք դիմանում։ Մեկին տեսնում եք` պլակատը ձեռքին Ազգային ժողովի մոտ մենակ կանգնած, ԿԲ-ի մուտքի մոտ բողոքելիս կամ պլակատը պարզած` ավտոերթով բողոքի ցույց անելիս, տակներդ լցնում եք. ափալ-թափալ փռում եք ասֆալտին կամ բերման ենթարկում, կամ` երկուսը մեկում։ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ինքնադատաստանի դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ «ուժային գործողությունների» մասին արդեն չեմ խոսում։

Ինչի վախենալը պոզով-պոչո՞վ է լինում։ Եթե սա անասնական վախ չէ ընդդիմադիր ցանկացած, նույնիսկ ամենաանշառ դրսևորման նկատմամբ, ապա ի՞նչ է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը