Կարծիք

13.07.2020 21:02


Զոհված զինվորի մոր պատասխանն Աննա Հակոբյանին

Զոհված զինվորի մոր պատասխանն Աննա Հակոբյանին

Իմ պատասխանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ Աննա Հակոբյանի կողմից արված հայտարարությանը, որով ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ է արվում իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը հորդորել դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:

«Հարգելի վարչապետի տիկին, զինապահեստը պետք է համալրել ժամանակակից ռազմական տեխնիկայով, այլ ոչ թե ժանգոտած մետաղե ջարդոններով, խնդրում եմ միշտ հիշել Արցախի սահմաններին իր տասնիննամյա կյանքը զոհած հերոսի մոր խոսքը`վրեժ ունեմ պատմությունից դեռ առնելու, ոչ թե սպիտակ հագած, այլ զինվորական համազգեստով, զենքով զինված եմ կանգնելու մեր տղերքի կողքին առաջնագծում՝ հաղթահայաց նայելով մեզ հետ վերադարձվելիք դիրքերից։

Թշնամին երբեք խաղաղության չի գնա, եթե մեր զենքը ժանգոտված զինապահեստում մնա, իսկ դրա վառ ապացույցը երեկ անսանձ թշնամու կողմից ձեռնարկված ռմբակոծությունն էր մեր դիքերի վրա և ստացած արժանի հակահարվածը մեր տղերքի կողմից…

Թուրքի ականջին հաճո և ուղեղին հասու չեն խաղաղասիրական կոչերը, և ուրեմն, կամք ու զենք, ուրիշ ոչինչ…

Անուշ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը