Կարծիք

12.07.2020 13:47


էս COVID-ը չլիներ, հիմա բյուջեն եռապատկվել էր․ հատված Նիկոլի մոտակա ելույթներից

էս COVID-ը չլիներ, հիմա բյուջեն եռապատկվել էր․ հատված Նիկոլի մոտակա ելույթներից

էս COVID-ը չլիներ, ժողովուրդ ջան, հիմա բյուջեն եռապատկվել էր, ներդրումները լցվել էին Հայաստան, էն զբոսաշրջիկները, որ ցանկանում էին տեսնել ոչ բռնի, թավշյա «հեղափոխություն» տեսած երկիրը, միլիոններով եկել էին վաղուց արդեն, հարևան Վրաստանի 8 մլն շուկան եկել էր Տավուշի մարզ, կոկորդիլոսի բուծարանները հիմա հերթի տակ աշխատում էին, ամերիկաներում սաղ տները վաճառել էին, ուղղակի կարանտին էր, չկարողացան էս տարի գալ, Հայկոն ու Մեսչյանը արդեն մետրոն բացել պրծել էին վաղուց, բա այ սենց թարս բաներ, դե թոշակն ու աշխատավարձն էլ գիտեք՝ ինչքան կբարձրանար մեր «հպարտ» քաղաքացիների համար:

էն տուգանքները ու կարմիր գծերը, վարկերի տոկոսները ու հարկերը ամբողջ COVID-ը հարամ արեց, էլի:

Հատված Նիկոլի մոտակա ելույթներից...)

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը