Կարծիք

08.07.2020 09:53


Որ քծնում եք, չեք ամաչո՞ւմ, ինքներդ ձեզնից չեք զզվո՞ւմ, իմ «մտավորական» ապիներ

Որ քծնում եք, չեք ամաչո՞ւմ, ինքներդ ձեզնից չեք զզվո՞ւմ, իմ «մտավորական» ապիներ

Ինձ անվերջ խորհուրդներ տվող Գանձերի կղզին չկարդացած, ավաղ, այսօր ակնհայտ է, որ նաև որոշ կարդացած «մտավորական» ապիներ, բա ասում էիք՝ պիտի մտավորականն ընդդիմադիր լինի, ոչ թե իշխանամետ, լոլո էիք կարդում գլխիս՝ անգամ չգիտենալով գործունեությանս մասին, խոսում էիք, քննադատում, որևէ, ձեր մշակույթային գործունեության մասին ինտերվյու տալիս, ինձ անպայման հիշում էիք, ինչո՞ւ ), ես գիտեմ՝ ինչու, պարզապես ես ձեր տեղն էի զբաղեցնում ԱԺ-ում (ըստ ձեզ)։

Իմ բարի, անզուգական ուսյալներ, իմ իսկապես տաղանդավոր ու մեկ-մեկ միջակ արվեստագետ ընկերներ, ինձ խորհուրդ էիք տալիս ու քննադատում էիք մի-քիչ, մտահոգ, ափսոսանք արտահայտող դեմքով
(պարզվեց ափսոսանքը ուրիշ բանի համար էր)։ Լավն եք, ու ոնց եմ բոլորիդ ճանաչում ու նաև սիրում։

Նժդեհի մասին մի տող չկարդացած, բայց մեծ էնտուզիազմով իր կենացը խմող... ապիներ, լա՞վ եք հիմա։ Ձեր գործերը ինչպե՞ս են։ Շատերիդ հետ 88 ենք անցել, չեք ամաչո՞ւմ։

Ու մեկդ տրաֆարետային օրինակ չբերի, դա այլևս անպատվաբեր է, խոսեք միայն կոնկրետ վերջին երկու տարիների ու երկու ամիսների մասին։ Լա՞վ եք։

1.Որ քծնում եք, չեք ամաչո՞ւմ։

2.Որ քծնում եք, ձեր նկարները ծախվո՞ւմ են։

3.Որ քծնում եք, ձեր պիեսները բեմադրվո՞ւմ են։

4.Որ քծնում եք, մենահամերգներ եք ունենում ու բոլոր տոմսերը սպառվա՞ծ են։

5.Որ քծնում եք, նոր ֆիլմե՞ր եք նկարում։

6. Որ քծնում եք, Անտարեսը ձեր գրքերը տպո՞ւմ է։

7.Որ քծնում եք, հետո սուրճի սեղանի շուրջ, խենթուկներով «բոհեմիկ» հավաքույթներ եք անում, չեք ամաչո՞ւմ ձեր անցած ճանապարհից ու հիմա ձեզ «համախոհ» համարող, ձեր կողքին նստած հեղաշրջիկների շփումներից ու մշակույթի որակական անկման գործընթացին մասնակից լինելու փաստից։

8.Որ քծնում եք, գիշերները գոհունակ ժպիտը դեմքների՞դ եք քնում։

9.Որ քծնում եք, ինքներդ ձեզնից չեք զզվո՞ւմ, իմ «մտավորական» ապիներ։

10.Որ քծնում եք, ձե՞զ են գնահատում, թե՞ ձեր արվեստը։

Մի բան ասե՞մ, ես ձեզնից ազատ եմ ու միշտ եմ եղել ազատ։ Անգամ կանոնիկ, խիստ, կոնկրետ կարծրատիպեր ձևավորած աշխատանքային միջավայրում ես երբեք ինձ չդավաճանեցի։ Ու թե մինչ այդ երգովս եմ ծառայել, հետո երգս հավելվեց մշակույթային լիքը ծրագրեր իրականացնելու աշխատանքներով։ Կներեք, որ իմ օրինակն եմ բերում, ինձ շատ եք թիրախավորել, իմ՝ ինքներդ ձեզ մտավորական համարող, «զոնա պոզիտիվա» like-ող ու զուգահեռ համաշխարհային ճարտարապետության մասին դասախոսություններ կարդացող ՈՒՍՅԱԼ ապիներ)))։ Բա ո՞նց էիք մինչ այդ ապրում, ճամփորդում, ցուցադրվում, ելույթներ ունենում, կառուցում այդ «կեղեքված, թալանված, չգնահատված, ծանր ռեժիմի պայմաններում»։

Վերջերս մի գրառում տեսա, իմ սերնդակից մի շատ տաղանդավոր երաժիշտ հրապարակավ քծնում էր մի պաշտոնյայի... շատ վատ էր, իր բարձրարժեք արվեստը գիտեմ ու պաշտոնյային էլ գիտեմ), մեկն էլ մանկությունից եկած սիրելիներիցս պաշտոնյայի կնոջ նկարներն էր հավանություն տվել, չեն էլ ճանաչում իրար, զարմացել էի, շատ ենք խոսել, ինքը հո գիտի, որ ես գիտեմ )))։ Այս համացանցը մարդ ճանաչելու մեծ դասեր տվեց բոլորիս։

Դե հիմա ներկա «աննման», հեղաշրջական մշակութային ռեֆորմների հետ չհամաձայող մի միտք բարձրաձայնեք, թե՞ ամեն բան լավ է, իսկը ձեր երազածի պե՞ս, իսկ կարո՞ղ է վախենում եք, որ մեսիան կբարկանա)։

Ուղղակի թռիչքի մասին ձեր պատկերացրածն ու ներկայացվածը բնավ կապ չունեն ձեր իրական թռիչքի չափի հետ ու դրանում որևէ մեկս մեղավոր չենք։

Ե.Գ. Գերագույն արժեքը հայրենիքն է, եթե մինչև հիմա չգիտեիք, ձեր ֆիլմերի պրեմիերաներին, համերգներին, ցուցահանդեսներին, ներկայացումներին ու գրքերի գինեձոններին վախից այլևս չհրավիրող իմ «ազատածին» ապիներ։ Ու թե կան այնպիսիք, որ ոչինչ չփոխվեց մեր ընկերության մեջ ու ոչինչ չխանգարեց, որ ինձ հրավեր ուղարկեն, գրեն, զանգեն, դա հենց Հայրենիքը գերագույն արժեք համարողներն են։ Սիրում եմ ձեզ, ձախորդ օրերն էլ ձմռան նման կուգան ու կերթան...

Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը