Կարծիք

07.07.2020 15:46


Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն այլևս թաքցնել չի ստացվում

Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն այլևս թաքցնել չի ստացվում

Տոնոյանը հայտարարում է ռուսական ռազմաբազայի ստրատեգիկ կարևորության մասին, Արմեն Սարգսյանը այցելում է հայ-թուրքական սահմանը և նկարվում ռուս սահմանապահների հետ, Փաշինյանը այցելում է Կալաշնիկովի արտադրամաս։ Ու էս սաղ վերջին մի քանի օրում։ Էս ինչ մի սիրո ցուցադրության տարափա։ Կարողա՞ բանա պատահել։

Բայց էս ամեն ինչը չի օգնելելու, Նիկոլ Փաշինյան։ Փորձի այլ բաներ՝ օրինակ զանգահարել Պուտինին և անկեղծ խոսել հարաբերություններում առկա խնդիրների մասին և գտնել համատեղ լուծումներ այդ խնդիրները հաղթահարելու համար։ Մի վախեցի, ինքը քեզ չի ուտի։ Ջայլամի քաղաքականությունն էլ միայն վնաս է բերելու։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը այլևս թաքցնել չի ստացվում։

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը