Կարծիք

06.07.2020 09:32


Իհարկե, մեծ սխալ էր Արամոյի՝ 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայներ․ Արամոյի հարազատ եղբայր

Իհարկե, մեծ սխալ էր Արամոյի՝ 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայներ․ Արամոյի հարազատ եղբայր

Նախ դուք չեք, որ պիտի դատեք Արամոյին, դուք շաաատ փոքր եք..... Ձեզ գրում է ԱՐԱՄՈՅԻ հարազատ եղբայրը: Ինչ-որ նոր ծիլեր են սևերի շարքերում: Երկրորդը՝ մի զրպարտեք ու մի ստեք՝ Արամոն փողոց չի փակել: Իհարկե, մեծ սխալ էր 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայներ, ելույթ, որը կողմ էր փոփոխությունների....մեծ սխալ էր.... բայց եթե ձեզ դզզում էր անցյալում ամեն օր թիվիյով Մանվելի, Սեյրանի ու Շմայսի ռոժերը տեսնել ու քրտնքահոտը շնչել, բան չունեմ ասելու.....

Արամոն ոչ մի քաղաքական բանակում չի եղել, ինչի էլ արժանացել է, արժանացել է իր տաղանդի և հայրենասիրության շնորհիվ, երախտամոռ մի եղեք ու հիշեք, որ դեռ սովետի ժամանակ, հեռավոր 1989-ին, Յուրմալայում Արամոն առաջինը բարձրացրեց մեր եռագույնը:

Սխալվել է, բան չունեմ ասելու, բայց պատկերացնո՞ւմ եք՝ Արամոն դեմ լինի ազգային արժեքներին կամ Ղարբաղյան հարցի ինքնորոշման հարցին, երգիչ, ով խառը 1988-ին Օրբելյանի ջազի հետ հինգ օր հյուրախաղերով ելույթ ունեցավ Ստեփանակերտում և Շուշիում: Արտիստ, ով իր սեփական երգով ռուս հայտնի աստղերի հետ հավերժացրեց առաջինը երկրաշարժի զոհերի հիշատակը կենտրոնական թիվիյով, էլ չթվեմ..... սխալվել է, բան չունեմ ասելու.... բայց դարեր անց Արամոյի անունը կմնա հայ արվեստի պատմության մեջ՝ առանց քաղաքականության:

Հիմա իմ մասին բալեսսս, ես դեռ 2018-ի մարտից պայքարել եմ էս թավշյա աղետի դեմ, առաջինը տեսահոլովակ սարքել Հերոս Աբաջյանի սուտի պապու ելույթը և այլն այլն... հետևիր իմ էջին, իմ հասարակական հրապարակումներին, նորից կրկնում եմ, դուք չէք, որ պետք է դատեքքքքք.... с Avo Gevorgyan

Աշոտ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը