Կարծիք

02.07.2020 13:13


Ու քանի որ ներպետական միջավայրում այլևս չկան «մեղավորներ» մեր իդեալական կառավարության ձախողումների համար, առաջիկայում մեղավոր կնշանակվի Ռուսաստանը

Ու քանի որ ներպետական միջավայրում այլևս չկան «մեղավորներ» մեր իդեալական կառավարության ձախողումների համար, առաջիկայում մեղավոր կնշանակվի Ռուսաստանը

Իրանը՝ նարկոթրաֆիկի երակ, Վրաստանն՝ արևմտամետ, մեզ՝ ոչ դաշնակից, ոչ բարեկամ, ռուսների հետ «փայլում» է ամենն, ի՞նչ մնաց՝ «կառուցողական» Թուրքիան ու «խաղաղասեր և կիրթ» Ադրբեջանն՝ այս չէ՞ արդյոք տեր-պետրոսյանական «քիրվայությունը»։

Ու քանի որ ներպետական միջավայրում այլևս չկան «մեղավորներ» մեր իդեալական կառավարության ձախողումների համար, առաջիկայում մեղավոր կնշանակվի Ռուսաստանն ու բոլոր նրանք, ովքեր կենտրոնաձիգ ու պետական մտածելակերպ ունեն, բայց նաև ունակ են արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարելու՝ հատկապես մեր աչքի առաջ ձևավորվող ռեգիոնալ աշխարհի նոր կոնցեպտում ՌԴ հետ առավել խորացված հարաբերությունների համատեքստում։

Մեր հասարակությանը նոր «կուտ» պետք է հրամցվի ինքնիշխանության ու իրական անկախության միֆոլոգիայի ժանրից, օրինակ՝ ռուսական ռազմաբազան հանենք, որ անկախ լինենք, մեկ է՝ կառուցողական թուրքը հո չի՞ հարձակվի, Պուտինին անվանենք դաժան բռնակալ, որ ինքնիշխան լինենք, գազի փոխարեն կիրթ գործընկերը նավթ կմատակարարի, ատոմակայա՞ն, ինչների՞ս է պետք, փակենք այն, մարդու իրավունքների քողի տակ գործող ՀԿ֊ն առանց այն էլ մեզ և՛ ջերմացնում են, և՛ լույս են տալիս, իսկ միլիոնավոր մեր հայրենակիցները թող դուխով հետ գան, մինչև 2050 թիվը, որ լինենք, լավ է լինելու, համենայնդեպս այդ խոստմանը դեռ երեսուն տարի կա, իսկ այդ երեք տասնամյակի համար իշխանությունը ոչինչ էլ չի խոստացել։

Իսկ ռուսները, որ բնավ էլ իդեալական չեն կամ անթերի, կեցցե՜ն՝ վերջապես Սահմանադրությամբ են ամրապնդում սեփական պետականությունն, ի հեճուկս մեզ, որ քանդում ենք պետականությունը մինչևիսկ Սահմանադրությամբ։

Հանուն պետականության՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվի։

***

Հայ-ռուսական փայլուն հարաբերությունները։

Ազատամարտ, իննսունականների ներպետական ճգնաժամ, մարտիմեկյան դավադրություն պետության հանդեպ։ Երեք անգամ պետությունը փրկել է վերահաս կործանումից, թերևս այս անգամ ևս Ինքը կանգնեցնի անարգելակ ընթացքը մեր դեպի անդունդն անդառնալի. պարոն Նախագա՛հ, առաջինն ու ինքնակամ հենց Դուք եք Ձեզ վրա ընդունել դավադիր այս ոհմակի մեծագույն հարվածը, կենաց֊մահու կռիվ տվել, անազատությամբ ու մինչևիսկ սեփական առողջության ու կյանքի հաշվին ի կատար ածել խոստումը Ձեր՝ «պետք լինի, կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ», այժմ փաստ է՝ Ձեր իսկ կայացրած պետությունն առանց Ձեզ «Թավշյա Հեղափոխություն» վերապրողը չէ՜, այն էլ այսօրեական աշխարհում և ճգնաժամի այս օրերին, որ իր մահաբեր ճիրանների մեջ է առել քաղաքացու կյանքն ու առողջությունը, նրա բարեկեցությունն ու զարգացումը, հայի դեմքն ու արժանապատվությունը, մեր պետության անվտանգությունն ու անկախությունը։

Ես չեմ ուզում՝ թուրքերը Ստեփանակերտում թեյ խմեն՝ ի հեճուկս ոմանց, ովքեր վերջիններիս ոչ միայն թեյելու, այլև Շուշիում մուղամ լսելու են հրավիրում, որոնց համար հայ սպային գլխատածին հերոսացրածը կիրթ մարդ է, իսկ մեր զինվորի՝ ի փառս հայրենյաց ընծայած կյանքը՝ հանուն ոչնչի։

Ու վերստին պիտի պնդեմ՝ թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել նրան։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը