Կարծիք

30.06.2020 12:35


Ազգային ժողովը վերածվել է կարի ֆաբրիկայի

Ազգային ժողովը վերածվել է կարի ֆաբրիկայի

Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։

Վստահ եմ, որ կուսակցությունների եռյակի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա մի օր քրեական գործ հարուցվելո՛ւ է և դրա շրջանակներում, ի թիվս այլոց, քննության առարկա են դառնալու նաև այսօրվա նստաշրջանին վերաբերող փաստերը՝ արդյոք վարակակիրներն ավելի շատ չէի՞ն, արդյոք բոլոր կոնտակտավորնե՞րն էին ինքնամեկուսացել, արդյոք եղե՞լ է հրահանգ՝ չհանձնելու տեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը, արդյոք եղե՞լ է հրահանգ՝ անտեսելով գործող օրենսդրությունը, չինքնամեկուսանալ, և այլն, և այլն, և այլն։

Հ․Գ. Պահանջում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամոթալի փաթեթը ստորագրի ընդունումից առաջ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը