Կարծիք

30.06.2020 12:27


ԿԴԻ-ն հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին (լուսանկար)

ԿԴԻ-ն հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին (լուսանկար)

Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը ( Centrist Democrat International) պաշտոնական թվիտերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

ԿԴԻ-ն խոր մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։

Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից։

ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը։

Աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շարունակելու է ուշադիր հետեւել Հայաստանում հետագա զարգացումներին։

#StopPopulism #StopCOVID #IDC_CDI

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: текст
На изображении может находиться: текст

Այս խորագրի վերջին նյութերը