Կարծիք

30.06.2020 12:20


Կրկին մանիպուլյացիա

Կրկին մանիպուլյացիա

Ազգային ժողովի արատահերթ նիստի ընթացքում իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը փորձելով փրկիչի դեր խաղալ, հարց ուղղեց օրակարգում ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնող իմքայական Սուրեն Գրիգորյանին, թե ճիշտ է արդյոք, որ այս փաթեթը պետք է ներկայացվեր վերջերս ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ»-ի ուժի մեջ մտնելուց հետո: Ինչին Սուրեն Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ այդ կերպ իր կարծիքով փրկելով նախագծի հեղինակներին:

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» եսիմ ինչը առնվազն պետք է ներկայացվեր Ազգային ժողով և քննարկվեր առնվազն այսօրվա օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը Ազգային ժողովի կողմից ուժը կորցրած ճանաչելուց հետո: Հարմար հարցի դեպքում կարելի է պատասխանել նաև դրան:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը