Կարծիք

30.06.2020 09:51


Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անիմաստ և զավեշտալի փիարով

Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անիմաստ և զավեշտալի փիարով

Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը, ավելի ճիշտ տրամաբանության իսպառ բացակայությունը:

Սա արդեն աբսուրդ չի, սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։
Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անկապ, անիմաստ և զավեշտալի փիարով։ Մի կողմից կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին, որ դիմակ չեն կրում եւ երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում, առողջապահության նախարարն՝ իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց` ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին և, իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։

Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց, համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև, փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն թե ո՞ր ծակը մտնի, որ փրկվի հարկերից և վարկերից, արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը... էլ ո՞ր մեկը ասեմ։

Այս ամենի մե՞ջ էլ է ժողովուրդը մեղավոր...դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը