Կարծիք

24.06.2020 16:12


ՀՀ բոլոր հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիների գույքահարկը կբարձրանա մի քանի անգամ

ՀՀ բոլոր հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիների գույքահարկը կբարձրանա մի քանի անգամ

Ներկայումս բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սահմանադրական դատարանի վրա՝ կմնա, թե չի մնա Հրայր Թովմասյանը, կառաջանա սահմանադրական ճգնաժամ, թե ոչ և այլն...

Իսկ նույն պահին Ազգային ժողովում տեղի է ունենում գույքահարկի բարձրացման վերաբերյալ քննարկում, որը գրեթե 100% հավանականությամբ կընդունվի ժամեր անց.....

Եվ ի՞նչ....և այն, որ ՀՀ բոլոր հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիների գույքահարկը կբարձրանա մի քանի անգամ, գույքեր, որոնք նախկինում չեն հարկվել, կմտնեն հարկման դաշտ ու մինչև բոլոր նվիրյալներն ուշքի կգան, կպարզվի, որ ուշ է....

.....Կրկին շեշտեմ՝ չի բարձրանալու միայն դղյակների գույքահարկը, բարձրանալու է ԲՈԼՈՐԻ գույքահարկը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար նախատեսված գույքահարկը...

#խթանում ենք ներդրումները#խթանում ենք ներգաղթը)))

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը