Կարծիք

24.06.2020 15:21


Քաղաքական ու փողոցային պոռնիկների տարբերությունների մասին

Քաղաքական ու փողոցային պոռնիկների տարբերությունների մասին

Քաղաքական ու փողոցային պոռնիկների տարբերությունների մասին (նվիրվում է «լուսավոր» հաճախորդի ոչ պայծառ հիշատակին)

Պոռնիկը պոռնիկ է մնում՝ լինի դա քաղաքականության մեջ կամ փողոցում։ Բայց կան մի քանի էական տարբերություններ, որոնք փողոցայինին շահեկանորեն տարբերում են քաղաքական պոռնիկից։

Փողոցում կանգնած պոռնիկը չի թաքցնում իր էությունը, ձևեր չի թափում և չի խաբում, թե բա նպատակս փողը չէ։ Քաղաքական պոռնիկի դեպքում ճիշտ հակառակ պատկերն է։

Քաղաքական պոռնիկը թաքնվում է վերամբարձ խոսքերի ու գաղափարների հետևում, թեև նպատակն անձնական շահն է և փողը, ինչպես որ փողոցում կանգանծ «թիթեռնիկինը»։ Քաղաքական պոռնիկը կարող է հայրենասեր խաղալ, ժողովրդավար և նույնիսկ լուսավոր, բայց միևնույն է նա ավելի անբարոյական է, քան փողոցում «կլիենտ» կպցնողը։

Փողոցային պոռնիկները, որպես կանոն, լեգենդ ունեն այն մասին, թե ինչու են այդպիսին դարձել (աղքատ ընտանիքից են, կյանքը լավ չի դասավորվե, երեխայի կամ մոր համար փող է պետք և այլն)։ Դա հիմնականում համապատասխանում է իրականությանը։ Քչերն են հոգով–սրտով պուտանկա լինում։

Իսկ ահա քաղաքական պոռնիկներն այդպիսին դառնում են ոչ թե կյանքի ծանր պայմաններից դրդված, այլ որովհետև այդպիսին են իրենց էությամբ։

Փողոցային պոռնիկին մի բան էլ է տարբերում քաղաքականից։ Պոռնիկը մարմինն է վաճառում և որպես կանոն անտարբեր է հաճախորդի նկատմամբ, իսկ ահա քաղաքական պոռնիկը վաճառում է սեփական հոգին ու հանրային վստահությունը (որոշ դեպքերում՝ նաև մարմինը, թեև փաստեր չկան, չենք կարող պնդել)։

Քաղաքական պոռնիկը վաճառվելուց հետո դառնում է գնորդի ագրեսիվ պաշտպանը և փնտրում «պոչատ աղվեսներ»։ Նա տրվում է պատվիրատուին «շվեդական սինդրոմով», այսինքն՝ ստրկական կախվածության մեջ հայտնվում նրանից, ինչը չես ասի փողոցայինների մասով։

Եվ վերջինը։ Փողոցային պոռնիկը երբեմն կարող է տրվել անվճար, զուտ հաճույքի համար, հենց այնպես, պոռնկական սկզբունքներից ելնելով, իսկ ահա քաղաքական պոռնիկը երբեք չի տրվի անվճար՝ քաղաքական պոռնիկության սկզբունքներից ելնելով։

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը