Կարծիք

15.06.2020 20:15


Անսկզբունքային նախարարը

Անսկզբունքային նախարարը

Քիչ առաջ կարդացի ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․

«Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:

Մի կողմ թողնենք, որ Հայաստանում մոլեգնող համաճարակի և դրա հետևանքով հարյուրավոր մահերի հիմնական պատասխանատուն, փոխանակ խիղճ ունենար և հրաժարական տար կամ գոնե փորձեր շտկել համաճարակային իրավիճակը, ժամանակ է գտնում մասնակցել Սիրելի Առաջնորդի հայտարարած ներքաղաքական պատերազմին և իրեն իրավունք է վերապահում՝ որպես գործադիր պաշտոնյա, պատիժ պահանջել՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Եթե հարգելի նախարարը լիներ սկզբունքային գործիչ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին․

-Պարո՛ն Ծառուկյան, մի՛ վստահեք Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և մի՛ կատարեք դատարանի որոշումները, ինչպես ես։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը