Տնտեսական

08.06.2020 13:22


Հարկադրված ենք մոբիլիզացնել հնարավորությունները. քննարկվում է հիպոթեքային վարկերի եկամտահարկն այլևս չվերադարձնելու նախագիծը (տեսանյութ)

Հարկադրված ենք մոբիլիզացնել հնարավորությունները. քննարկվում է հիպոթեքային վարկերի եկամտահարկն այլևս չվերադարձնելու նախագիծը (տեսանյութ)

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նիստի ժամանակ հայտնեց, որ նախարարությունը նախատեսում է օրակարգ բերել մի նախագիծ, որը կվերաբերի եկամտահարկի հետվերադարձի դադարեցմանը Երևան քաղաքի որոշ գոտիներում։

«Արդյոք, օրինակ, նպատակահարմա՞ր է պետական բյուջեից ֆինանսավորել 1000 քմ բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսները։ Եկեք քննարկենք։ Ինչ վերաբերում է նախագծին, ապա այն վերաբերում է Երևան քաղաքի առաջին և երկրորդ գոտում այդ ծրագրի դադարեցմանը։ Եթե մենք մեր բնականոն կյանքով ապրելիս լինեինք, այդ նախագիծը մեր օրակարգում կար, և նախատեսում էինք, որ 2022 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, բայց քանի որ հիմա մենք հարկադրված ենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները ու չգիտենք, թե որքան ենք շարունակելու այս միջավայրում գործել, նպատակահամար է համարվել առաջ բերել նախագծի քննարկումը, թեև կան ռիսկեր, որ գուցե կարող ենք համաձայնության չգանք, որ նախագիծը ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից»,-ասաց ֆինանսների նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը