Կարծիք

07.06.2020 16:00


Եթե ես եմ դավաճանը, բա դուք ի՞նչ եք, այ փթիրներ

Եթե ես եմ դավաճանը, բա դուք ի՞նչ եք, այ փթիրներ

Չգիտեմ՝ ով է դավաճանը։ Ես, որ մարտի սկզբից ասում եմ՝ սահման փակեք, էկողներին կարանտին տարեք, կոշտ կարանտինը ապահովեք, հանրաքվեի քարոզարշավը չեղարկեք։ Թե՞ դավաճան են նրանք, ովքեր ծաղրում, հեգնում ու անտեսում էին էդ կոչերը, հետո ուշացումով անտաղանդ փորձում դա անել:

Ե՞ս եմ դավաճան, որ կարանտինը պահում եմ, չնայած բոլոր բարդություններին՝ առանց բողոքելու, թե նրանք, ով ԱԴ օգտագործում է մաքսանենգ սիգարետ ծախելու ու ԱԺ-ում ծածուկ իմ վզին նոր հարկեր փաթաթող ու այլ հակասական օրենքներ ընդունելու հանար:

Ե՞ս, որ իմ հասանելիք չնչին օգնությունը պետությունից չեմ վերցնում, որ ավելի կարիքավորին հասնի, թե՞ նրանք, ով էս նեղ մաջալին պարգևավճարների ու պաշտոնյաների բարձր աշխատավարձի համար էլի ոտի տեղ են բացում։

Եթե ես եմ դավաճանը, բա դուք ի՞նչ եք, այ փթիրներ:

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը