Կարծիք

04.06.2020 18:04


Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը

Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը

Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը, ու հենց այդ իսկ պատճառով է այսպես կառչել այդ թեմայից եւ փորձում է «կորոնավիրուսի դեմ պայքարի» անվան տակ իր շուրջ առաջացնել հասարակության կոնսոլիդացիա։ Իրականում Հայաստանում չկա կորովանվիրուսի դեմ ոչ մի ռեալ պայքար, անգամ այս համավարակը Նիկոլը փորձում է օգտագործել իր իշխանությունը երկարաձգելու համար՝ փորձելով աղետի հասցրած ժողովրդի սպասվելիք զայրույթից թաքնվել կորոնավիրուսի հետեւում...

***

Հայաստանի ներկայիս ամենամեծ խնդիրը Նիկոլն ու իր նման անգրագետ ու ամբարտավան թիմն է։ Այս անձանց իշխանության լինելու ամեն օրը էլ ավելի է մոտեցնում երկիրը անդունդին։ Ինչքան երկար սրանք մնան, ավելանալու է նույն կորոնավիրուսի տարածումը, մահերը, սոցիալական- տնտեսական աղետը։ Ինչքան շուտ Նիկոլը հեռացվի իշխանությունից, այնքան մեկ օրը շուտ հնարավոր է լծվել երկիրը աղետից փրկելու գործին։ Սրանք արդեն ոչ միայն սպառված են, այլ ակնհայտ է, որ բուն աղետի օջախը իրենք են...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը