Կարծիք

02.06.2020 23:06


Քաղավիացիայի ողբերգական տապալումը որպես մանրակերտ

Քաղավիացիայի ողբերգական տապալումը որպես մանրակերտ

Ցավոք, քաղավիացիայի տապալումը, ինչի մասին համառորեն լուրեր էին պտտվում և ինչի մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի, հաստատվեց: Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանում գրանցված ավիանկերություններին կարգելվի թռչել Եվրոպական օդային տարածքով:

Սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ:
Այնուամենայնիվ, առողջ, մտածված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ժամանակի ընթացքում, կարելի է վիճակը շտկել և դուրս գալ ամոթալի երկրների սև ու անպատվաբեր ցուցակից:

Բայց ինչպե՞ս և ի՞նչ ուժերով դուրս գալ այս իրավիճակից, քաղաքական ի՞նչ թիմով:

Այն թիմո՞վ, որ տառապում է ամբարտավան մեծամտությամբ և ընդամենը մեկ ամիս առաջ անամոթաբար աջ ու ձախ հերքու՞մ էր փաստերը, շատ լավ իմանալով ավիացիայի ողբերգական կացության մասին, ցինիկ երեսպաշտությամբ մեղադրում էր քննադատողներին, անգամ դավաճանության մեջ մեղադրում: Այս վարքագծով դուք վերաբերում ցանկացած հարցի...սա է ցավալին...այս ողբերգական տապալումը ձեր կառավարման մանրակերտն է...

Իսկ պարտություններն ու ձախողումները մեր իրականության բոլոր հատվածներում են: Գուցե անփորձ լինելը արդարացում ունի, բայց երեսպաշտ ստերով ու մանիպուլյատիվ վարքագծով երկիր չեն կառավարում: Դուք սպառել եք անցյայի ուրվականից հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը: Դուք ներայի, այս ցավալի ներկայի, միակ պատասխանատուն եք: Դուք մսխելով մսխում եք ժողովրդի անունից խոսելու իրավունքը:

Իսկ այս կոնկրետ ձախողումը կոնկրետ մեղավորներ ունի, ինչին պետք է գնահատական տալ ու պատասխանատվության ենթարկվել:

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը