Աշխարհ

02.06.2020 21:45


«Բարսելոնայում» COVID 19-ի 7 դեպք է գրանցվել՝ 5 ֆուտբոլիստ և 2 մարզիչ

«Բարսելոնայում» COVID 19-ի 7 դեպք է գրանցվել՝ 5 ֆուտբոլիստ և 2 մարզիչ

Կատալոնական «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստի և մարզչական շտաբի երկու անդամի մոտ հայտնաբերվել է COVID 19-ը: Այս տեղեկությունը հրապարակել է As-ը՝ հղում կատարելով RAC1- ին:

Ըստ աղբյուրի, կատալոնական ակումբի յոթ ներկայացուցիչների թեստերը տվել են դրական արդյունք դեռ համավարակի հենց սկզբից, մինչդեռ նրանց բոլորի մոտ հիվանդությունն ասիմպտոմ է ընթացել: Ներկայումս բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում և պատրաստ են խաղադաշտ մտնել:

Լա Լիգայի բոլոր ակումբները նախօրեին վերսկսեցին հավաքական մարզումը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերսկսումը նախատեսված է հունիսի 11-ին:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը