Կարծիք

01.06.2020 18:45


Քեզ ոչ մի փախուստ չի փրկելու դատարանի առջև կանգնելուց և պատասխանատվություն կրելուց

Քեզ ոչ մի փախուստ չի փրկելու դատարանի առջև կանգնելուց և պատասխանատվություն կրելուց

Երբ այսօր վարչապետը հայտարարեց, որ ինքը և իր ընտանիքը կորոնավիրուսով են վարակվել, ճիշտն ասած թերահավատորեն մոտեցա այդ ամենին։

Իմ կողմից նման մոտեցումը ունի շատ պատճառներ`

1) քանի որ այս ողջ ընթացքում նրա կողմից ասվածի 99%-ը, եթե ոչ 100-ը եղել է սուտ

2) մարդը, ով հայտնում է իր և իր ընտանիքի անդամների մահացու վիրուսով վարակվելու գույժը, այդքան հանգիստ չի խոսի, առավել ևս` չի ժպտա

3) մի տեսակ կասկածելի է այն փաստը, որ նրա որդու զորացրմանը մնացել է 14 օր, ուղիղ այնքան, ինչքան նա այժմ իր ընտանիքի հետ պետք է մնա մեկուսացված (չեմ հավատում զուգադիպություններին)

4) վերջին սկանդալային բացահայտումները՝ կապված իր և իր ընտանիքի անդամների հետ (մաքսանենգություն, ադամանդի բիզնես, զենքի վաճառք)

5) 2 օր առաջ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ Արցախյան հարցի լուծման միակ ճանապարհը պատերազմն է, քանի որ բանակցային գործընթացը հասել է փակուղի։

Այս ամենից կարող ենք գալ միայն մի եզրակացության` վարչապետը այս ամենի պատասխանատվությունից փախչելու պլան է մշակել (так как уже запахло жаренным): Իսկ վերհիշելով նրա կենսագրությունը՝ կտեսնենք, որ նա այդ գործում արդեն մասնագիտացել է (հիշեք 2008թ-ի մարտի դեպքերը):

Հ.Գ. Քեզ ոչ մի փախուստ չի փրկելու դատարանի առջև կանգնելուց և պատասխանատվություն կրելուց։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը