Կարծիք

01.06.2020 15:26


Լավ, ենթադրենք սուտ չէ, այդ դեպքում ինչո՞ւ համատարած չեն թեստավորում Նիկոլի և ընտանիքի հետ բոլոր շփվածներին

Լավ, ենթադրենք սուտ չէ, այդ դեպքում ինչո՞ւ համատարած չեն թեստավորում Նիկոլի և ընտանիքի հետ բոլոր շփվածներին

Լավ, ենթադրենք սուտ չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ համատարած չեն թեստավորում Նիկոլի և ընտանիքի հետ բոլոր շփվածներին։

Աներձագը երեկ է եղել իրենց տանը, այսօր գնում է ԱԺ՝ առանց թեստավորվելու։

Աննա Հակոբյանի խոսնակը հայտարարում է, թե Աննան վերջին ժամանակ ոչ մեկի հետ չի շփվել, տենց միայնակ, սկաֆանդրով գնացել է գործի, փակվել կաբինետում ու վերադարձել տուն։

Լուրջ, էլի, հա՛մ մարդկանց ձեռ եք առնում, համ էլ հետո հիստերիկա սարքում, թե խի չեն մարդիկ ձեզ հավատում։

Եթե Նիկոլի ամբողջ ընտանիքը վարակված է, ապա հիմա պիտի կառավարական առանձնատան սպասարկող անձնակազմից ու թիկնազորից սկսած, կառավարության աշխատակազմից լիքը մարդով վերջացրած թեստավորեն ու մեկուսացնեն։

Ի դեպ, էն Բարբաջանյանն էլ, որ երեկ իբր գնացել էր «Նորքի» ինֆեկցիոնում կամավարություն անելու, հիմա 2 շաբաթով ինքնամեկուսանալո՞ւ է։

#երկիրՀԺ
#աբսուրդիԿրկես

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը