Կարծիք

01.06.2020 14:26


Կորոնավիրուսային հեղափոխությունն արեց մարդու տղեն

Կորոնավիրուսային հեղափոխությունն արեց մարդու տղեն

Կորոնավիրուսային հեղափոխությունն արեց մարդու տղեն։ Ոնց հասկանում եմ՝ երկրորդ դեպքն է, որ երկրի ղեկավարը կորոնավիրուսով վարակվելու մասին է հայտարարում։ Սա ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն է, որը բնավ Նիկոլի ու իր թիմի օգտին չի խոսում, որովհետև հերթական ու թերևս՝ ամենամեծ առհավատչյան է նրա, թե ինչ էպիկական ձևով են տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը։

Մյուս հավանական տարբերակն այն է, որ Նիկոլը հերթական անգամ ստում է ու փոքրոգիություն է անում։ Թույլ տվեք ողջամիտ կասկածս հայտնել, որ նա և իր ընտանիքը կորոնավիրուսով են վարակվել։ Ու այսեղ հարցն այն չէ, որ այն թեսթավորումը, որը ՀՀ-ում է արվում, բավականին թերի է ու քիչ, թե շատ արժանահավատ արդյունք ունենալու համար պետք է առնվազն 3 անգամ թեստավորվել։

Խնդիրն այն է, որ Նիկոլի վարկանիշն անկում է նույն արագությամբ, ինչ արագությամբ ՀՀ-ում տարածվում է կորոնավիրուսը և Նիկոլից լավ դա ոչ ոք չգիտի։ Սովորաբար, ապիկար ու հակապետական ղեկավարները նման իրավիճակում տարբեր էքսցեսսներ են բեմադրում. Շեվարդնաձեն իր վրա մահափորձեր էր անում, Ելցինը կամուրջից էր ընկնում, մեր Նիկոլն էլ երևի ուզում է այս կերպ խղճահարություն առաջացնել։

Այնպես որ, այն, որ Նիկոլը պնդում է, թե կորոնավիրուսով է վարակվել, ոչ այլ ինչ է, քան խղճահարություն և կարեկցանք առաջացնելու փորձ։ Մյուս պնդումը, որ կարելի է անել, դա այն է, որ սա հեռացող ղեկավարի քայլ է, որը մի կողմից միտված է ինչ-ինչ անվտանգության երաշխիքներ մուրալուն, իսկ մյուս կողմից՝ ֆեյսսեյվինգի խղճուկ փորձ է իշխանությունը հանձնելու նախաշեմին։

Հ.Գ. Ֆիքսեցիք, չէ՞, որ էլի ինքը չի պատասխանատու, այլ այդ նենգ մատուցողը, որ ջրի բաժակները առանց ձեռնոցների էր դնում։ Էհ բա ում է պետք ձեր պես իշխանություն, որը մարդկանց աջուձախ տուգանում է, բայց անգամ սեփական անվտանգությունը հավուր պատշաճի պահել չի կարում։

Հ.Գ.Գ. Սա նաև կարելի է դիտարկել որպես փորձ՝ զենքի ապօրինի առևտուրով զբաղվելու թեման ջրելու կոնտեքստում։ 24 ժամն անցել է Միքայել Մինասյանի հայտարարության, ուստի քննարկումների նոր ցիկլ իրեն ձեռնատու ուղղությամբ տանելու համար հեքիաթ է մոգոնում իր ու ընտանիքի վարակվելու մասին։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը