Կարծիք

01.06.2020 13:48


Միակ պատրվակը, որ արտակարգ դրությունը երկարաձգվի, այսօրվա Նիկոլի լայվն էր

Միակ պատրվակը, որ արտակարգ դրությունը երկարաձգվի, այսօրվա Նիկոլի լայվն էր
Արտակարգ դրության երկարաձգման հետ միասին երկարաձգվելու է նաև Նիկոլի իշխանությունը: Սա արդեն փաստ է, քանի որ սահմանափակումները թույլ չեն տալիս մեր քաղաքացիներին արտահայտել իրենց բողոքի ձայնը:
Ո՞վ է տեսել նման ժպիտով խոսող երկրի ղեկավար, ում երկրում արդեն հարյուրից ավելի մարդ է մահացել այդ վիրուսից, որից նաև այս պահին անձամբ ինքն էլ իբր ունի:
Տեսե՞լ եք նման բան, անբնական բան է:
Երկրորդը Սարդարապատում նույնիսկ դիմակ դնող, իր լայվերում նույնիսկ դիմակ կրող առողջ վարչապետը վարակվելուց հետո էլ դիմակ չի կրում, աբսուրդ է:
Մի զարմացեք, որ մարդիկ այլևս չեն հավատում նույնիսկ այս փաստին, էդքան ստերից հետո ուրիշ բան սպասել պետք չէ, հավատը երբ կորում է, այն այլևս չի վերականգնվում:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը