Կարծիք

31.05.2020 14:15


ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է

ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է

Ի մի բերելով՝ կարող ենք արձանագրել:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը օրերս հրապարակած իր խորհրդատվական կարծիքով վերահաստատեց և ամրագրեց Սահմանադրական դատարանի որոշումը առ այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է:

Հետևաբար, չկատարել սեփական երկրի ՍԴ-ի որոշումը, ականջալուր չլինել ՄԻԵԴ-ին, արհամարհել օրենքը նեղանձնական վրեժն ու ծրագրերը առաջ տանելու համար՝ կնշանակի թքել ոչ միայն հայոց պետականության, այլև միջազգային ատյաններում ՀՀ հեղինակության վրա:

Այլևս ոչ ոք մեզ կարևոր գործոն չի համարի, այլևս ոչ ոք Հայաստանը չի դիտարկի որպես վստահելի և օրինապաշտ գործընկերոջ, այլևս Հայաստանում ներդրումները կդառնան զրո, այլևս տուրիզմը՝ անգամ կորոնավիրուսի ավարտից հետո, անկում կապրի, քանի որ հաճելի չէ այցելել մի երկիր, որտեղ քաղաքական հետապնդումներ կան և շատ խառը պատմություններ:
Գործող իշխանությունը ամբողջ մեր ներկան և ապագան դնում է կասկածի տակ՝ միայն թե Քոչարյանին պահի բանտում: Տնտեսություն, հեղինակություն, Ղարաբաղ, արտաքին կապեր, ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններ՝ ամեն ինչը գետնով են տալիս, միայն թե Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ:

Այսպիսով, հետագա պրոբլեմների ողջ պատասխանատվությունը Փաշինյանի և նրան ֆանատիկորեն պահող ամբոխի վրա է: Միայն թե, եթե Փաշինյանը մի օր կփախչի մի տաքուկ վայր, ամբոխը մնալու է զարմացած, ձեռնունայն, ու ահավոր-ահավոր շոկի մեջ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը