Լրահոս

27.05.2020 15:42


Մասիսում՝ «Իդեալ» խանութի դիմաց, 46-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Մասիսում՝ «Իդեալ» խանութի դիմաց, 46-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մայիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Ազատ Մ-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Աբել Ս-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, ով 2 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է։ Վարորդն այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը