Կարծիք

27.05.2020 13:02


Հայկ Մարությանը փլուզում է տնտեսությունը

Հայկ Մարությանը փլուզում է տնտեսությունը

Թե՛ անշարժ գույքի, թե՛ հողերի գները շատ արագ անկում են ապրելու, այնպես որ քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք: Այս խոսքերի հեղինակը Երեւանի քաղաքապետն է, որի գլխավորած դաշինքի օգտին ոչ վաղ անցյալում քվեարկել են ընտրությունների մասնակիցների մոտ 80 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե Կարգին Հայկոն, նույն ինքը Հայկ Մարությունյանը բարձրակարգ մենեջեր է, նոր Հայաստանի հաջողության խորհրդանիշը, առաջընթացի օրինակ եւ նրան փաթաթեց երեւանցիների գլխին:

Հիմա այս «կարգին» մենեջերն այնպիսի հայտարարություն է անում, որը կարող է փլուզել անշարժ գույքի ողջ շուկան, կարող է ավերել շինոլորտը, կարող է արժեզրկել ոչ միայն արդեն իսկ առկա շինությունների, այլ նաեւ հողատարածքների գները:

Նման հայտարարությունից հետո որ գործարարը կամ անհատ քաղաքացին գույք կամ հողատարածք կգնի՞: Ինչո՞վ բացատրել այս մանկամիտ հայտարարությունը: Մի՞թե քաղաքապետի դերակատարումը խուճապ առաջացնելն ու շուկաներ փլուզելն է: Նման հայտարարությունից հետո աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած բորսայում փլուզում կարձանագրվի:

Ո՞վ է պատասխան տալու Հայկ Մարությանի հերթական վտանգավոր հայտարարության համար: Նա խոսում է, բառիս բուն իմաստով, առանց մտածելու: Մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիպոտեկային վարկեր են վերցրել, կառուցվող շենքերում բնակարան գնել, իսկ հիմա լսում են քաղաքապետի նման հայտարարությունը, որից հետո, մեծ է հավանականությունը, որ կանգ առնեն նաեւ արդեն իսկ կառուցվող շենքերի շինարարությունները:

Եւ նորից հետեւյալ հարցն է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու այս ցնորքի, այս ապուշության, այս մղձավանջի համար: Մենք, իհարկե, գիտենք, թե ով պետք է պատասխան տալու բոլորի առաջ, բայց նրա անունը չենք տա, թեեւ դա Փաշինյանն է:

Քաղաքապետ Մարությանը համավարակի դեմ պայքարում իրեն պահեց որպես սովորական դասալիք։ Լքեց դիրքը։ Բայց պրազվում է դա չէ ամենավտանգավորը։ Շատ ավելի վտանգավոր է, երբ նա աշխատում է։

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը