Լրահոս

27.05.2020 11:25


Նարեկ գյուղում «Opel Corsa» դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Նարեկ գյուղում «Opel Corsa» դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 26-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» կոչվող տարածքի մոտակայքում, «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը