Լրահոս

27.05.2020 09:45


Հայտնի է դարձել օրեր առաջ Վանաձորում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

Հայտնի է դարձել օրեր առաջ Վանաձորում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ:

Կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Ա․ Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով:

Ոստիկանները Ա. Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Մայիսի 24-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։

Ոստիկանները պարզել էին, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77/2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։ Փորձաքրեագետները նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։

Այս խորագրի վերջին նյութերը