Աշխարհ

26.05.2020 13:16


Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 4․369 մարդ

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 4․369 մարդ

Թուրքիայում մայիսի 25-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 29 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 21․492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 987 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 29 դեպք, իսկ ապաքինման 1․321 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 120.015 մարդ, իսկ 756 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 157․814, իսկ մահվան 4․369 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․853․754-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը