Քաղաքական

26.05.2020 12:36


Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ավանագնու անդամններին՝ նիստին դիմակներով ներկայանալու համար:

Նա նշեց, որ թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով. «Այսինքն՝ պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը