Լրահոս

25.05.2020 10:33


Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 120 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ, 36-ամյա Հրանտ Թ.-ի վարած Opel մակնիշի և 22-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր,Գյումրիի բնակիչ, 26-ամյա Կարուշ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը