Լրահոս

24.05.2020 12:17


Ավտովթար Կոտայքի մարզում Առինջ գյուղի ճանապարհին բախվել են Opel-ն ու ավազով բարձված КамАЗ-ը. վերջինս կողաշրջվել է

Ավտովթար Կոտայքի մարզում Առինջ գյուղի ճանապարհին բախվել են Opel-ն ու ավազով բարձված КамАЗ-ը. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են КамАЗ մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն ստացել:

Ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում վարորդների ինքնությունը:

Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ավազով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է:

Այս խորագրի վերջին նյութերը