Կարծիք

22.05.2020 19:30


Երբ պետք էր արտակարգ սահմանել, բուկլետ էին բաժանում, հիմա էլ ամբողջ օրը միայն դիմակից են խոսում

Երբ պետք էր արտակարգ սահմանել, բուկլետ էին բաժանում, հիմա էլ ամբողջ օրը միայն դիմակից են խոսում

Էդ նույն դիմակի համար տուգանող իշխանությունը ասում էր՝ դիմակը չի փրկում, մնացեք տանը, հիմա ասում են՝ դիմակը փրկումա, բայց միայն ՏՈւԳԱՆՔԻՑ:

Շատ բան ասվեց վերջին երեք ամսում, վստահ եմ՝ դեռ կրկին փոփոխություններ կլինեն, նույնիսկ նոր սահմանափակումներ, անտրամաբանական այս վիճակում մենք շատ բաներ դեռ կլսենք:

Այս դրության միակ պատճառը մնում է Փաշինյանի իշխանության պահպանումը և այս արտակարգ կոչված իրավիճակը հանդիսանում է Նիկոլի միակ և հուսալի «անվտանգության բարձիկը»:

Ժողովուրդը արդեն հասկանում է, որ ստեղ ինչ-որ բան էն չի, և շուտով որևէ մեկի մոտ կասկած չի մնա, որ այս արտակարգով պայմանավորված սահմանափակումները մի մարդու իշխանության մնալու համար էին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը