Քաղաքական

21.05.2020 10:05


«Մեր գործերը լավ չեն, արձանագրվել է 335 նոր դեպք, 70 մահ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մեր գործերը լավ չեն, արձանագրվել է 335 նոր դեպք, 70 մահ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն, երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, 70 մահ»,-ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել կամ պատկերացնում ենք, և մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների,-նշել է նա՝ հավելելով,-այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է՝ մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։ Այսինքն՝ իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի»։

Փաշինյանը նաև հանրությանը խնդրել է մաքսիմալ լրջությամբ վերաբերվել իրավիճակին՝ «հակառակ դեպքում նոր ցնցումների առաջ կկանգնենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը