Քաղաքական

20.05.2020 11:32


Խորհրդականի նոր հաստիքներ, հարկատուների հաշվին նոր «շքեղություն». «Հրապարակ»

Խորհրդականի նոր հաստիքներ, հարկատուների հաշվին նոր «շքեղություն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) եւ 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են:

Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել եւ հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։

Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգեւատրում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը