Կարծիք

19.05.2020 21:39


Իսկ ինչո՞ւ ժողովուրդը չի կարող մտածել, որ թալանով ես զբաղված

Իսկ ինչո՞ւ ժողովուրդը չի կարող մտածել, որ թալանով ես զբաղված

Հավատում եմ, որ դիմակի բիզնես ես անում, սիգարետին էլ՝ հետը, մի քանի գործարանում էլ փայ ես, հավատում եմ, որ հողերը ծախում ես։ Երբ ասում էիր, որ Սաշիկը ամեն տեղ 50/50 ա, դրան էլ էի հավատում ու քո ասածը հիմք ընդունելով՝ 10 տեղ էլ ես էի ասում, ի՞նչ բացահայտեցիր։ Անգամ Մանվելի տուշոնկեքը չես կարողանում բացահայտել։ Պարզվեց, որ քո փչացածության աստիճանո՞վ ես չափել բոլորին՝ հանցագործություններ ու ունեցվածք վերագրելով։ Ու հիմա ո՞ւմ վրա ես մունաթ գալիս, ժողովրդի՞։

Իսկ ինչո՞ւ ժողովուրդը չի կարող մտածել, որ թալանով ես զբաղված։ Եթե էս ամենը անում ես, թալանն էլ պոզով-պոչո՞վ է լինում։ Բա սիգարետի մաքսանենգությունը հերքի, կես միլիոն դոլարանոց երկու ավտոներիդ գնելը հերքի, 700 հազար դոլարով ԱՄՆ թռիչքը հերքի։

Հա, պերերիվին մարդ չես ուտում, բայց քո արածը մարդակերություն է...

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը