Քաղաքական

18.05.2020 21:25


Հայաստանից մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խոշոր բեռ է ժամանել Վորոնեժ

Հայաստանից մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խոշոր բեռ է ժամանել Վորոնեժ

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը: Ըստ հաստատված տվյալների՝ բեռն առգրավվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության: EADaily-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վորոնեժի օդանավակայանի մոտ մի քանի տասնյակ տոննա քաշով մաքսանենգ ծխախոտի բեռին սպասել է երեք մեծ բեռնատար, որոնք հետագայում ծխախոտը պետք է առաքեին Ստավրոպոլ:

Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ համատեղ, Կրասնոդար քաղաքի օդանավակայանում առգրավել էին Հայաստանից ծխախոտի մեծ խմբաքանակ: Ծխախոտը տեղափոխվում էր Երևանից ուղևորված ԱԻՆ-ի ինքնաթիռով և, դատելով փաստաթղթերից, այն տարվում էր Աֆղանստան: Մոտ 40 տոննա ընդհանուր քաշով բեռն ուղեկցվում էր կեղծ թղթերով: Ներկայումս այս դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը