Լրահոս

18.05.2020 11:05


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կան վիրավորներ

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաեները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Audi-ի ուղևորներ, Մրգաշեն գյուղի բնակիչներ, 33-ամյա Սարգիս Ա.-ն և 36-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Այս խորագրի վերջին նյութերը