Լրահոս

18.05.2020 10:25


Նոր Նորքում, Դավիթ Բեկի փողոցում Մերսեդես» է այրվել

Նոր Նորքում, Դավիթ Բեկի փողոցում Մերսեդես» է այրվել

Մայիսի 17-ին, ժամը 20։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից դեպի 9-րդ զանգված տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 40/1 շենքի մոտակայքում այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1982 թ․) շարժիչի հատվածը՝ մասամբ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը