Լրահոս

17.05.2020 12:27


Կորոնավիրուսից վերջին օրում մահացած 5 քաղաքացիներից 2-ը կին են, 3-ը` տղամարդ

Կորոնավիրուսից վերջին օրում մահացած 5 քաղաքացիներից 2-ը կին են, 3-ը` տղամարդ

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, որոնցից 2-ը կին են, 3-ը` տղամարդ, որոնք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է»։

Այս խորագրի վերջին նյութերը