Կարծիք

15.05.2020 22:28


Առաջիկա օրերին մեզ սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ

Առաջիկա օրերին մեզ սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ

Հաշվի առնելով ներքաղաքական արագ զարգացումները և իշխանության անթաքույց ցանկությունը ամեն կերպ շատ արագ ձեռբազատվել Սահմանադրական Դատարանի կազմի մեծամասնությունից, մեզ մոտակա օրերին սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ։

Նախևառաջ Եվրամիության տարբեր կառույցներից պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական, քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան, և "ցեղասպանություն" բառը ԵՄ կառույցների լեքսիկոնից հանելով։ Կասկած չունեմ, որ ԵՄ կառույցները չեն խոչընդոտելու մեր իշխանությանը Ազգային Ժողովում ՍԴ-ի հարցը լուծելուն։

Բայց այս ֆոնին շատ հետաքրքիր դրսևորում են ստանալու ՀՀ-Ռուսաստան հարաբերությունները։ Կարծում եմ՝ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի։ Մի խոսքով խաղը թեժանում է....

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը