Կարծիք

15.05.2020 17:31


Մանևրելու գեղջկական քաղաքականությունը միայն հաստատում է իշխանության հաճախորդը լինելը

Մանևրելու գեղջկական քաղաքականությունը միայն հաստատում է իշխանության հաճախորդը լինելը

Այսօր ընդդիմությունն իդենտիֆիկացվում է երկու խնդիրների շուրջ սկզբունքային դիրքորոշումներով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անբարոյականություն ու քաղաքական հետապնդում, Քոչարյանին՝ քաղբանտարկյալ համարելով, Արցախի շուրջ բանակցությունների փուլային՝ տեր-պետրոսյանական քաղաքականության ոչ հայանպաստ ընթացքն ու դրանց ակնհայտ ծածուկ լինելը փաստելով։

Ակնհայտ է՝ այս երկու խնդիրներն անմիջականորեն փոխկապակցված են ու երկու տարի է՝ շարունակում են մնալ մեր պետության կենտրոնական ու կարևորագույն օրակարգերն, այս իմաստով՝ ամեն երկրորդականից խոսելն ու առաջնային այս խնդիրներին չանդրադառնալը ընդդիմության պարզագույն իմիտացիա է, փնթի աչքակապություն։ Նաև ակնհայտ է՝ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված《արդարադատությունն》նորմալ իրավական, Արցախի շուրջ ծավալվողը նորմալ բանակցային գործընթաց համարելը բացառապես փորձեր են ամեն կերպ խուսանվելու համար առաջնային խնդիրներից ու զանազան երկրորդական հարցերի բարձրացմամբ, հաճախ թունդ ընդդիմադիրի կերպարի մեջ մտնելով՝ նպատակ են հետապնդում ընդդիմության պատրանքի ստեղծման։

Այս երկու հարցերն այլևս այն քննությունն են, որ պետք է հանձնի յուրաքանչյուր անհատ ու ուժ արդարություն, արդարադատություն ու պետականություն գաղափարներն արտաբերելուց առաջ, սրանք այն հարցերն են, որոնց պատասխանելուց հետո միայն կարելի է դառնալ իրական ընդդիմադիր, այլապես մանևրելու գեղջկական քաղաքականությունը միայն հաստատում է իշխանության հաճախորդը լինելը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը