Քաղաքական

13.05.2020 17:50


​​​​​​​Ոստիկանական ուժերի ու ամոթանքների ուղեկցությամբ ճանապարհեցին Նիկոլայ Բաղդասարյանին (տեսանյութ)

​​​​​​​Ոստիկանական ուժերի ու ամոթանքների ուղեկցությամբ ճանապարհեցին Նիկոլայ Բաղդասարյանին (տեսանյութ)

ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ եւ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ առերեսումը: Հիշեցնենք, որ Ն. Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, թե իբր Ա. Ալեքսանյանը հեծանիվով վրաերթի փորձ է կատարել իր նկատմամբ, որից հետո Ա. Ալեքսանյանին բերման էին ենթարկել:

Առերեսումից հետո՝ իշխող խմբակցության պատգամավորին քննչական կոմիտեի դիմաց դիվարեցին ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամները եւ ամոթանքների ներքո ճանապարհեցին նրան: Ուշագրավ էր այն, որ պատգամավորին ուղեկցում էին ոստիկանական ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրեց «ԿԱՄՔ» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ Ա. Ալեքսանյանի փաստաբանական խումբը բողոքարկել է դատախազի ձերբակալության վճիռը. «Բացարձակապես անհիմն է այդ վճիռը եւ քիչ անց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվի Ալեքսանյանի ձերբակալության վճռի բողոքարկման հարցը: Մենք, ամեն դեպքում, հույս ենք փայփայում, որ դատավորները խոհեմ կգտնվեն, տրամաբանական որոշում կկայացնեն եւ ազատ կարձակեն Արթուր Ալեքսանյանին, որովհետեւ նա բացարձակապես հանցագործություն չի գործել եւ ոչ մեկին չի վնասել»:

Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ Ազգային ժողովում մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը ուշ երեկոյան, բոլորի համար անակնկալ կերպով խորհրդարանում օրակարգ մտցվեց եւ վավերացվեց դեռեւս 2010 թվականին ստորագրված Լանզարոտի կոնվենցիան: Երեխաներին այլասերության դրդող այս կոնվենցիայի դեմ ԿԱՄՔ-ականները նախաձեռնել են ակցիաներ Ազգային ժողովի մուտքի, ինչպես նաեւ նախագահականի դիմաց:

Աղբյուրը՝ iravunk.am

Այս խորագրի վերջին նյութերը