Կարծիք

12.05.2020 15:14


Վտանգի են ենթարկում մեր երեխաների հոգեկերտվածքը. Տեր Նշան քահանա Ալավերդյան (տեսանյութ)

Վտանգի են ենթարկում մեր երեխաների հոգեկերտվածքը. Տեր Նշան քահանա Ալավերդյան (տեսանյութ)

Իբրև հայ հոգևորական, բարեպաշտ քրիստոնյա, ՀՀ քաղաքացի, իբրև մարդ և հայր՝ միանում եմ այն բոլոր մարդկանց կոչերին, ովքեր դատապատում են և կոչ են անում վերանայել մեր երեխաներին պղծություն քարոզող այն օրինագիծը, որը քանդում է թե՛ ազգի, թե՛ եկեղեցու հիմքը, որն է ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Տեր Նշան քահանա Ալավերդյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային:

«Մեր՝ քրիստոնյա բնակչության կողմից հայտարարում ենք, որ մենք չենք մասնակցում Աստծո դեմ ձեր ապստամբությանը և չենք միանում ձեր ոգևորությանը՝ համաշխարհային Բաբելոնի կառուցման՝ ձեր քարը դնելու շտապողականությանը: Կոչ ենք անում ձեզ՝ իբրև մեր ազգի՝ այս պահի ընտրյալ ներկայացուցիչներ, լսել ձեր իսկ քաղաքացիներին, մեր պետության ու ազգի, հայրերի ու մայրերի՝ ապագայով մտահոգված կոչը, և ձեզ վրա հավիտենապես ոչ միայն սերունդների, այլև Աստծո անեծքի խարանը չկրելու կոչը լսել»,- հավելեց քահանան:

Մանրամասն` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը